Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան առջեւ, այսօր՝ հունիսի 13-ին, տեղի կունենա Harlem Shake ակցիա: Ակցիայի նպատակն է ուշադրություն գրավել Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրին:
Ցուցարարները Ադրբեջանի դեսպանատան մոտ կհավաքվեն Art for democracy ընկերության կողմից իրականացվող ակցիայի շրջանակներում: Միջոցառումն իրականացվում է Article 19 եւ İndex of Censorship կազմակերպությունների աջակցությամբ, ասվում է ակցիայի կազմակերպիչների մամուլի հաղորդագրությունում, որը փոխանցվել է Turan գործակալությանը:
Հաղորդվում է, որ երիտասարդ ակտիվիստ Իլկին Ռուստամզադեն ձերբակալվել է մայիսի 17-ին` քաղաքական բնույթի մեղադրանքների պատճառով` կապված Բաքվի պուրակում նկարահանված Harlem Shake տեսագրության հետ:
Ակցիայի մասնակիցները կպահանջեն Ռուստամզադեի եւ ավելի քան 80 այլ քաղբանտարկյալների ազատ արձակումը: Նրանք նաեւ կպահանջեն Ադրբեջանի կառավարության վրա միջազգային ճնշման ավելացում` մարդու իրավունքների հետ կապված միջազգային պարտականություններն իրականացնելու համար, փոխանցում է contact.az-ը:











