Ձերբակալվել են Արգենտինայում բախված գնացքների մեքենավարները եւ նրանց օգնականները։ Վթարի հետեւանքով զոհվել էր երեք մարդ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Արգենտինայում երկաթուղային վթարի տուժածների թիվը 315 է, 38 վիրավորներ շարունակում են հիվանդանոցներում մնալ, չորս մարդու դրությունն էլ ծանր է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել  հունիսի 13-ին՝ տեղի ժամանակով վաղ առավոտյան, Բուենոս-Այրես նահանգի Կաստելար քաղաքի արվարձանում։ Գնացքը բախվել էր երկաթգծերին կանգնած դատարկ շարժակազմին։

Արգենտինայում երկու գնացքներ են բախվել. կան զոհեր