Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսի արվարձանում, այսօր՝ հունիսի 13-ին, երկու գնացքներ են բախվել իրար, որի հետեւանքով տուժել է 150 մարդ, հաղորդում է CNN հեռուստաալիքը:

Միջադեպը տեղի է ունեցել մոտ ժամը 07:30-ին (Երեւանի ժամանակով 14:30-ին) Կաստելար կայարանի մոտ, Բուենոս Այրեսից 30 կմ դեպի արեւմուտք: Դատարկ շարժակազմը, որն ուղեւորվում էր դեպո, չի կարողացել արգելակել եւ բախվել է ճանապարհին կանգնած այլ շարժակազմի, որում ուղեւորներ են եղել:

Բժիշկներից մեկը С5N հեռուստաալիքին հայտնել է, որ հիվանդանոց է տեղափոխվել 52 մարդ: Նրա խոսքով՝ տուժածների մի մասը ծանր վիճակում է, այդ թվում բազմաթիվ կոտրվածնքներով:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», տուժածներից մի քանիսը մնացել են արգելափակված վագոններում: Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայությունները, վիրավորներին տեղափոխում են ուղղաթիռներով: