Հայաստանն ընդգրկվել է սովի ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում։ Դրա մասին վկայում են 2026 թվականի Սովի համաշխարհային ինդեքսի տվյալները։
Հայաստանի ինդեքսը 5 միավորից ցածր է։
Նման ցուցանիշներ են արձանագրվել 24 երկրում, այդ թվում՝ Վրաստանում, Ռուսաստանում, Թուրքիայում և այլ երկրներում։
Ադրբեջանում սովի ինդեքսն այդ ցուցանիշից բարձր է և կազմում է 5,5 միավոր։
Ըստ հետազոտության՝ Հայաստանում թերսնվողների մասնաբաժինը կազմում է բնակչության 2,5%-ից պակասը, քաշի պակաս է նկատվում երեխաների 6,2%-ի շրջանում, աճի հետամնացություն՝ երեխաների 2,9%-ի շրջանում, իսկ մինչև 5 տարեկան երեխաների մահացությունը կազմում է 1%։
Ամենավատ ցուցանիշներն ունեն Սոմալին, Սուդանը, Բուրունդին, Հարավային Սուդանը և Եմենը։
Վարկանիշում ընդգրկվել է 122 երկիր։





























