Կիևը վերսկսել է հարվածները նավթավերամշակման գործարաններին, հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
«Որոշ ժամանակ դադար ունեինք։ Իսկ այսօր հարձակումները <...> վերսկսվել են, և մեր ձեռնարկությունները պաշտպանության ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում»,- նշել է նա, հաղորդում է РИА Новости-ն։
Հարվածների թիրախ են դարձել նավթավերամշակման երեք գործարան, որոնցից մեկը փոքր վնասներ է կրել, ինչպես նաև գազաքիմիական համալիրը։ Ընդհանուր առմամբ, ՀՕՊ ուժերն արդյունավետ են գործել, հավելել է Նովակը։
Այսօր ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Թրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին:





























