Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին։

Բանակցությունները տեղի են ունեցել Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 13-րդ գագաթնաժողովի շրջանակում։

Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, հանդիպումն անցել է փակ դռների հետևում։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, կողմերը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ներկա վիճակը և «ընդգծել երկու երկրների միջև դաշնակցային կապերի ամրապնդման կարևորությունը»։