Երեւանի Մոսկովյան եւ Բայրոնի փողոցների խաչմերուկում հունիսի 10-ին 23.30-ի սահմաններում ոստիկանները պարեկային ավտոմեքենայով նկատել եւ բերման են ենթարկել երկու կասկածելի քաղաքացիների: Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրանք նկատել են միջին տարիքի երկու քաղաքացիների ովքեր մեկը մյուսին վերնաշապիկի տակից ինչ-որ բան են ցույց տվել: Դա ոստիկաններին կասկածելի է թվացել: Մոտենալով նրանց խնդրել են ցույց տալ կասկածելի իրը: Նրանց մոտից հայտնաբերվել է 1915թ-ի «Նագան» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված մարտական փամփուշտերով, հայտնաբերվել է նաեւ գաղտնի փականով ֆիքսվող դանակ:
Նրանց իրերով հանդերձ ներկայացրել են ոստիկանության կենտրոնի բաժին: Բերման ենթարկվածները Մուշեղ Ս.-ն եւ Արմեն Ի.-ն են եղել: Կասկածյալներից Մուշեղը բացատրությունում ասել է, որ դանակը պահում է կենցաղային նպատակով, իսկ ատրճանակը գտել է հայրական տնից եւ պահում է մոտը, որ ցույց տա ընկերներին: Հայտնաբերված թմբուկավոր ատրճանակը, փամփուշտներն ու դանակը առգրավվել են: Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության կենտրոնի բաժին: Մանրամասները՝ տեսանյութում:











