Արթիկի նախկին վարչական շրջանի Սպանդարյան գյուղի բնակիչ Էդիկ Կյուրեղյանը դեռ վաղ հասակից սիրել ու պահում է հայկական գելխեղդ գամփռներ եւ կովկասյան հովվաշներ: Նա նույնիսկ իր տունը կառուցել է գյուղից բավականին հեռու, համարյա Արագածի ստորոտում, որպեսզի բարենպաստ պայմաններ ապահովի ու հանգիստ կարողանա զբաղվել իր սիրելի շնատեսակների բուծմամբ:
«Այսօր մենք մեր այցելության ժամանակ տեսանք եւ համոզվեցինք, որ Արագածի լանջերերին շնաբույծ Էդիկ Կյուրեղյանի հայկական գելխեղդ գամփռներն ու կովկասյան հովվաշներն իրենց զգում են ինչպես դրախտավայրում:
«Շիրակ կենտրոնի» պատրաստած այս տեսանյութում շիրակցի շնաբույծներ Էդիկ Կյուրեղյանը եւ Արմեն Սիմոնյանը պատմում են գամփռ շնատեսակների առավելությունների, դրանց բազմացման անհրաժեշտության եւ հատկապես անասնապահական մարզերում ոչխարների հոտերը շների միջոցով գայլերից պաշտպանելու կարեւորության մասին»,-սված է «Շիրակ Կենտրոնի» հաղորդագրության մեջ:











