Ռուսաստանում 5-րդ սերնդի կործանիչների` Т-50-ի, համար շարժիչ է ստեղծվել, Լը Բուրժեում կայացած ցուցահանդեսի ժամանակ հաղորդել է Միասնական ավիաշինական կորպորացիայի գլխավոր տնօրեն Միխայիլ Պողոսյանը: Ներկայումս  Т-50-ի փորձարկումներն իրականացվում են պոդմոսկովյան Կուբինկայում:

«5-րդ սերնդի կործանիչների համար շարժիչը ստեղծվել է, այն կոչվում է առաջին փուլի շարժիչ: Այժմ մենք սկսել ենք երկրորդ փուլի տեխնիկական նախագծի շուրջ աշխատանքները ,-ասել է Պողոսյանը»:

Պողոսյանն ընդգծել է, որ ծրագրվում է օդանավերը ռուսական ՌՕՈւ-ին մատակարարել 2016թ-ից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Т-50-նն ունի սպառազինության համար նախատեսված ներքին բաժին: Կործանիչը կարող է տանել «Նովատոր» բյուրոյի մշակած երկու գերարագ հրթիռներ: Այդ հրթիռներով Т-50-ը կարող է 400կմ հեռավորությունից ոչնչացնել, օրինակ ԱՎԱԿՍ տեսակի օդանավեր:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Т-50-ը ավելի լավն է լինելու, քան 5-րդ սերնդի ամերիկյան օդանավերը: