«Շիրակ կենտրոնն» իր պատրաստած տեսանյութերում բազմիցս է անդրադարձել Գյումրիի նախկին գործարանային կիսախարխուլ հանրակացարաններում պատսպարված հարյուրավոր անօթեւան ընտանիքների ապրելակերպին ու կենցաղային ավելի քան անմխիթար պայմաններին:

Այսօր ներկայացվող տեսանյութը, կրկին, քաղաքի երբեմնի հզոր գործարաններից մեկի Բուլվարային թաղամասում գտնվող նախկին հանրակացարանում ապրող, բառիս բուն իմաստով անօգական եւ թշվառ ընտանիքների մասին է:

Այս քառահարկ շենքը ոչ միայն կտուրից, այլ նաեւ կոմունալ-կենցաղային պայմաններից է զուրկ: Այդ կիսախարխուլ կառույցի բնակիչներն օգտվում են նկուղում գտնվող միակ ջրի ծորակից: Ի դեպ, այդ նույն նկուղ է հոսում նաեւ շենքի ողջ կոյուղին:

Առավել մանրամասն` տեսանյութում, առանց մեկնաբանության: