Պերմում մահացել է «ամերիկյան բլուրներից» ընկած 38-ամյա կինը:

Հունիսի 20-ին երկու երեխաների մայր Սվետլանա Դոմրաչեւան մեկնել էր Պերմ՝ իր որդիներից մեկը ծննդյան տոնը նշելու համար: «Ամերիկյան բլուրներ» կոչվող կարուսել նստած 38-ամյա Սվետլանան 3 մ բարձրությունից  ընկել էր  ասֆալտին եւ ստացել գանգատուփի, կոնքոսկրերի եւ ոտքերի  կոտրվածքներ: 

Հունիսի 24-ի երեկոյան, այդպես էլ ուշքի չգալով,  նա հիվանդանոցում մահացել է: Ըստ բժիշկների՝  դեպքի վայրից տուժածին շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց:  Նույն օրը Սվետլանային վիրահատել էին, սակայն, դժբախտաբար,  փրկելու ջանքերն ապարդյուն են  անցել: 

Life News-ը հայտնում է, որ ստուգում է անցկացվում: Փորձաքննության ավարտից հետո կվճռվի քրեական գործ հարուցելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը: