Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունը միայն այս տարվա 5 ամիսների ընթացքում վարույթ է ընդունել 165 քրեական գործ, հարուցվել է 50 քրեական գործ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հաշվետու ժամանակահատվածում ավարտուն են 41 քրեական գործեր եւ դրանցից 35-ը 69 մեղադրյալի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ արդեն ուղարկվել են դատարան: 6 քրեական գործերով վարույթը կարճվել է, 17 քրեական գործերով կասեցվել կամ հանցանք կատարած անձի անհայտ լինելու դրույթով կամ էլ համապատասխան իրավական հիմքով:
Այս վարչությունում քննվող գործերով, 2013-ի առաջին 5 ամիսների ընթացքում, հանցագործությամբ պետությանը իրավաբանական կամ ֆիզիկական անձանց պատճառված վնասներից նախաքննության արդյունքում վերականգնվել է 362 մլն դրամ:
Մանրամասները տեսանյութում:











