Հայտնի է, որ Ալմաթիի կենտրոնում խոշոր հրդեհի արդյունքում հաստատ հայտնի է մեկ զոհի անձը, հաղորդել է քաղաքապետի տեղակալ Յուրի Իլինը:
«Առնվազն մեկ մարդ է զոհվել` բենզատարի վարորդը: Այժմ բնակարանային հետաքննություն է իրականացվում: Ըստ նախնական տվյալների, այրվել է 20 բնակարան»,-ասել է Իլինը` դեպքի վայրում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Հիշեցնենք, որ Ալմաթիի կենտրոնում այրվել է 8-հարկանի շենք, երբ բենզատարը բախվել է վերջինիս:
Ալմաթիում բենզատարի վթարի հետեւանքով բնակելի շենք է այրվում
Հրդեհը տեղայնացվել է Մոսկվայի ժամանակով 9:08-ին, փոխանցում է Gazeta.Kz-ն:
Ըստ առկա տեղեկությունների, վարորդը չի կարողացել կառավարել մեքենան եւ բախվել է սյանը, ինչից հետո ցիստեռնը շրջվել է: Այլ տվյալների համաձայն, արգելակները չեն գործել:
Ըստ պաշտոնական տվյալների, այրվել է 8 ավտոմեքենա եւ 20 բնակարան: Ականատեսները հաղորդում են, որ այրվել է մինչեւ 12 ավտոմեքենա:











