Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիի կենտրոնում բենզատարը բախվել է 8-հարկանի բնակելի շենքին եւ շենքն սկսել է այրվել: Զոհերի մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում:

Ինչպես «ՌԻԱ նովոստիին» հայտնել են դեպքի ականատեսները, բենզինը հոսել է ճանապարհի երթեւեկելի հատված եւ բռնկվել: Հրդեհի հետեւանքով բենզատարը եւ մոտակայքում կայանված մեքենաները պայթել են:
Դրանից հետո կրակը տարածվել է 8-հարկանի բնակելի շենքում:

Ներկայումս դեպքի վայրը շրջափակված է, հրդեհաշիջման աշխատանքներ են ընթանում: Բնակիչներին տարհանում են այրվող շենքից: