Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը նոյեմբերի 8-9-ը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը։
Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված են նաև վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Վանիկ Ավետիսյանը և ԱԽ քարտուղարի խորհրդականներ Անահիտ Պողոսյանն ու Աշխեն Հայրապետյանը։





























