ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և չի ունենա», - ասել է նա ուրբաթ KCMO ռադիոկայանի եթերում։

Թրամփը նաև հայտնել է, որ Վաշինգտոնին երաշխիքներ են անհրաժեշտ, որ Իրանը երբեք միջուկային զենք չունենա։