Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները հունիսի 12-ից մայրաքաղաքում իրականացրել են «Արսենալ-Երեւան» կանխարգելիչ միջոցառման տասնօրյակ:
Ոստիկանական գործողության արդյունքում արձանագրվել է զենք զինամթերքի հանձնման 47 դեպք: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության իրականացված աշխատանքի արդյունքում հանձնվել է 28 միավոր հրազեն, 7 ինքնաձիգ, 9 հրացան, 12 ատրճանակ: Ինչպես նաեւ 45 նռնակ, 2 ականանետ, ականանետի երկուական, 7 սառը զենք, տարբեր տրամաչափի շուրջ 9 հազար փամփուշտ եւ 92 այլ ռազմամթերք: Հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:











