Գյումրիում այսօր փլուզման եւ իսպառ վերացման վտանգի առջեւ են կանգնած ոչ միայն 100-ամյա եւ ավելի հնության, անկրկնելի հուշարձան-կոթողներ հանդիսացող շենք- շինությունները, այլ նաեւ նախորդ դարի կեսերին կառուցված քանդակազարդ շենքերը:

«Շիրակ կենտրոնից» հետո հայտնում են, թե երկրաշարժից հետո գրեթե չվերականգնվեցին եւ չամրացվեցին այդ շինությունները, որոնց մեծ մասը բնակելիներ են: Այդ շենքերի բնակիչները չեն ընդգրկվել պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթեւանների հերթացուցակում: Նախորդ տարիներին այդ բնակիչներին պարբերաբար խոստացվել է նրանց բնակարանների ամրացում-վերականգնում,, սակայն մինչեւ օրս նման խնդիր չի լուծվել եւ տասնյակ վթարային շենքերի բնակիչներ հայտնվել են անելանելի վիճակում:

Ներկայացվող տեսանյութը Գյումրու կենտրոնական մասում գտնվող գեղեցիկ շենքերից մեկում տիրող վիճակի մասին է: