Այսօր`հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Վանաձորում:Ինչպես դեպքի վայրից հայտնում է  NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 13:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Վարդանանց-Տերյան խաչմերուկում միմյանց են բախվել Վանաձոր քաղաքի բնակիչներ Սերյոժա Հովհաննիսյանի վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի 77 ՏՍ 775 համարանիշի եւ «Ֆոլկսվագեն» մակնիշի 22 ՕՍ 237 համարանիշի մեքենաները: Վթարի հետեւանքով «Ֆոլկսվագեն»-ը շրջվել է: Վթարի հետեւանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայրում աշխատել են Լոռիի ճանապարհային ոստիկանները հետաքննիչ Ստեփան Համբարյանի գլխավորությամբ: Վերջինիս հանձնարարականով երկու մեքենաներն էլ տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:

Լուսանկարներն ու տեսանյութը`Էդվարդ Արզումանյանի/NEWS.am