Ազատ են արձակվել Մոսկվայի հյուսիս-արեւմուտքում զանգվածային կռվի մասնակից բոլոր ձերբակալվածները:
Ըստ Մոսկվայի ՆԳՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրության՝ երկու քաղաքացիների նկատմամբ վարչական արձանագրություններ են կազմվել միգրացիոն օրենսդրության խախտման համար:
Բացի դրանից, այժմ որոշվում է ապօրինի ներգաղթի համար քրեական գործ հարուցելու հարցը, հայտնում է BFM.RU-ն:
Զանգվածային կռվի 60 մասնակիցներին բերման ենթարկելու մասին հաղորդվել էր առավոտյան: Կռիվը տեղի էր ունեցել միգրանտների եւ հասարակական շարժման ներկայացուցիչների միջեւ, որոնք ստուգում էին հանրակացարանում միգրանտների բնակվելու օրինականությունը:
Միգրանտների մասնակցությամբ զանգվածային կռիվ Մոսկվայում











