«Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդը «Ազգային կինո» մրցանակ է շնորհել «Նայելը քիչ է, տեսնել է պետք» սոցիալական հոլովակին:

«Հայկական կինոյի զարթոնք կինոկենտրոն»-ից հայտնում են, որ հոլովակը մեր ժողովրդի մի ստվար հատվածի կողմից ազգային արժեքների հանդեպ ցուցաբերվող անտարբեր վերաբերմունքի մասին է: