Կովկասցիների եւ «Տյոպլիյ Ստան» շուկայի ու «Պրինց Պլազա» առեւտրի պահակների միջեւ զանգվածային ծեծկռտուքի հրահրողը կին է եղել: Մեկ այլ վարկածով՝ ծեծկռտուքի պատճառը հին հակամարտությունն է: Երկու ձերբակալվածների ազատ են արձակել ապացույցների անբավարարության պատճառով:

Հրաձգությամբ, բեյսբոլի մահակներով եւ փայտերով ծեծկռտուքը տեղի է ունեցել հունիսի 30-ի կեսօրին: Ըստ «Կոմսոմոլսկայա պրավդայի»՝ չեչենուհին ցանկացել է մեքենայով շրջել գյուղատնտեսական շուկայով, թեեւ բոլոր այցելուները քայլել են ոտքով: Կինն իրեն վիրավորված է զգացել եւ զանգահարել հայրենակիցներին:

Ծեծկռտուքին մասնակցել է մոտ 40 մարդ, ճանապարհային ոստիկանն օդ է կրակել կռվողներին հանդարտեցնելու համար: Երբ կռիվն ավարտվել է, մայթին 10 հոգի ընկած է եղել: Չորս պահակ եւ չորս կովկասցի տեղափոխվել են հիվանդանոց: