ԱՄՆ-ում ոստիկանը կրակել է մի մարդու, ով պատանդ էր վերցրել 2 տարեկան աղջնակի: Հաղորդվում է, որ աղջիկը չի տուժել: Ցնցող դեպքը ֆիքսել են տեսախցիկները, որոնք տեղադրված են Օկլահոմա նահանգի խոշոր սուպերմարկետներից մեկում:
Խանութի հաճախորդներից մեկը հանկարծ մոտեցել է սայլակին, որտեղ նստած է եղել երեխան: Ականատեսների վկայությամբ` չարամիտը բռնել է երեխային եւ նրա կոկորդին մոտեցրել դանակ, ինչից հետո վախեցած մորն է փոխանցել իր բջջայինը եւ պահանջել, որպեսզի նա ոստիկանություն կանչի: Ընդ որում, հանցագործը հայտարարել է, որ իրեն հետեւում է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը, իսկ ինքը պատկանում է իլյումինատների օրդենին:
Դեպքի վայր ժամանած իրավապահները տարհանել են մարդկանց տարածքից եւ փորձել բանակցել տղամարդու հետ:
Կես ժամ անց տղամարդը հայտարարել է, որ մտադիր է սպանել երեխային մեկ րոպեից եւ հետհաշվարկ սկսել: Այդ ժամանակ ոստիկանության կապիտան Դեւիդ Հաֆֆը գործընկերոջ միջոցով շեղել է նրա ուշադրությունն ու կրակել գլխին, գրում է Life News-ը:
Երեխային անմիջապես փոխանցել են բուժաշխատողներին, ովքեր հավաստիացել են, որ նա չի տուժել:











