Բագրատունյաց 18 հասցեում  գտնվող տարադրամի փոխանակման կետում հրազենի գործադրմամբ 2013թ-ի հունվարի 13-ին երկու երիտասարդ, ծանր վիրավորելով աշխատակցին, գողացել էին 100 հազար դոլարի տարադրամ: Դեպքից 8 օր անց վիրավորված` Հակոբ Մկրտչյանը հիվանդանոցում մահացել էր: Իսկ ավելի ուշ բերման էր ենթարկվել Նարեկ Սողոմոնյանը: Փետրվարի 16-ին   նրա դեմ մեղադրանք է առաջադրվելեւ խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Այդ ընթացքում Նարեկի ծնողները հանդիպում են Երեւանի ներկայիս ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին, ով խոստանում է, որ եթե քննությունը պարզի, որ Նարեկը հանցագործության հետ կապ չունի  երդվում է իր ուսադիրներով, որ նա չի դատապարտվի: Ոստիկանության օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյուքնում իրական մեղավորները հայտնաբերվում են եւ հունիսի 13-ին Նարեկը ազատ է արձակվում:  Մանրամասները տեսանյութում: