ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը մոտեցել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակի առաջ հավաքված գերակա հանրային շահերի զոհերին։ «Տասը հոգով եկեք ներս»,- ասաց վարչապետը։ Նա ցուցարարների  հետ գնաց կառավարության շենք՝ քննարկելու կանանց բնակարանների հարցը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ նիստից առաջ Մելիք Ադամյան փողոցում տեղակայված շենքի դիմաց, ինչպես միշտ, հավաքվել էին ցուցարարները։ Նրանք Բուզանդի, Հանրապետություն, Խանջյան, Արամի փողոցի նախկին բնակիչներն են, ում բնակարանները ճանաչվել է հանրային գերակա շահ եւ ինչպես նրանք հայտնեցին, 6-7 տարի է՝ նրանց խաբում են եւ բնակարաններ չեն տալիս։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցուցարարներին խոստացել է նիստից հետո հանդիպել նրանց։ Ցուցարար կանայք սպառնում էին փակել ճանապարհը, կանգնել Հանրապետության հրապարակում, այրել ՀՀԿ-ի շենքը՝ ասելով, թե «գյուղացիների չափ էլ չկանք»։