Չելյաբինսկում ամենագնացի վարորդը հարվածել է մի քանի մեքենաների, ավերել առեւտրի տաղավարը եւ ներխուժել ավտոբուսի կանգառ:
Ողբերգությունը տեղի է ունեցել հուլիս 4-ի երեկոյան` Դովատոր եւ Շահումյան փողոցների խաչմերուկում: Lexus-ի վարորդն անցել է կարմիր լույսի տակով եւ միանգամից հարվածել մի քանի մեքենաների: Հարվածից ջիփը դուրս է նետվել երթեւեկելի հատվածից, հայտնվել ավտոբուսի կանգառին եւ տրորել մարդկանց: Մահացել են մի կին եւ նրա երեք տարեկան դուստրը, հաղորդում է ՆՏՎ-ն:
Վթարի մեղավորը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Սակայն Lexus-ի 26-ամյա վարորդ Անդրեյ Լիսենկոն հրաժարվել է հիվանդանոցում պառկելուց, ինչից հետո հարցաքննության համար տեղափոխվել է ոստիկանություն: Ըստ ոստիկանության` միայն վերջին տարվա ընթացքում նա ութ անգամ խախտում է կատարել, այդ թվում՝ արագության գերազանցման հետ կապված, գրում է Life News-ը:
ԱԻՆ-ից հայտնել են, որ վթաի հետեւանքով տուժել է 5 մեքենա, լրջորեն վնասվել են Toyota Mark 2-ը, Nissan-ը, Hyundai ix35-ը եւ «ՎԱԶ-2107»-ը:











