Ռուսաստանի ԱԻՆ մասնագետները 3 ժամ համոզում էին տղամարդուն, ով նստած էր Իրկուտսկի բիզնես-կենտրոնի շենքի քիվին, ինքնասպան չլինել: Այն պահին, երբ փրկարարը փորձել է նրա վրա գցել հատուկ պարան, նա, այնուամենայնիվ, ցած է նետվել:

Մոտ 5 ժամ մոնղոլ ձեռներեցն անցկացրել է շենքի տանիքում՝ խոստանալով վերջ տալ կյանքին, եթե իրեն չօգնեն վերականգնել կորցրած փաստաթղթերը: Պարզվել է, որ նա կորցրել է անձը հաստատող փաստաթուղթը եւ բյուրոկրատական քաշքշուկների պատճառով մի քանի ամիս է չի կարողանում վերականգնել այն, գրում է Life News-ը:

Տղամարդն ընկել է 18-20մ բարձրությունից: Ըստ նախնական տվյալների՝ տուժածը Մոնղոլիայի քաղաքացի է:

Նրան հիվանդանոց են հասցրել, որտեղ բազմաթիվ վնասվածքներից ու կոտրվածքներից նա մահացել է՝ չհասցնելով անգամ իր անունն ասել: