Մոսկվայի հարավ-արեւելքում շարունակում է այրվել առեւտրի կենտրոնը: Այրվում է շինության կեսը, ամենասաստիկն այրվում է դեղատունը: Թաղամասը ծածկված է սեւ ծխով, տեսանելի է բաց կրակը, հայտնում է «Էխո Մոսկվի»-ն:
Վերջին տվյալներով` հրդեհի մակերեսն աճել է 1,4 հազար ք/կմ-ի: Տեղում 94 մարդ է աշխատում եւ 30 միավոր տեխնիկա, հայտնում է rbc-ն:
Life News-ի տվյալով` «Լեֆորտովո» առեւտրի կենտրոնի հրդեհն արդեն 1500 քկմ մակերես է գրավել: ԱԻՆ-ը մարելու համար գործի է դրել ավիացիան: «Լոտոս» սրճարանը եւ մոտակա խանութներն ամբողջությամբ այրվել են, առեւտրի կենտրոնի շենքը սկսել է փլուզվել:
Հիշեցնենք, հրդեհ էր սկսվել Զոլոտորոժսկի փողոցի 38 շենքում: Կրակը սկզբում փոքր սրճարանի 30 քկմ-ում է եղել, հաշված րոպեների ընթացքում այն հասել է հարեւան տաղավարներ եւ խանութներ:











