Մոսկվայի կենտրոնում սրճարաններից մեկում ուժեղ հրդեհ է բռնկվել. կրակի ճիրանների մեջ է հայտնվել Զոլոտորոժսկի փողոցի 38 շենքը:
Ամենասկզբում այրվել է «Լոտոս» սրճարանի տանիքը՝ 50 քմ տարածքով: Կրակը տարածվել է հարեւանությամբ գտնվողն խանութներում, որտղից տարհանել են 20 մարդու:
Շուտով հրդեհի տարածքն աճել է մի քանի անգամ՝ հասնելով 300 քմ-ի: Հրդեհը գնահատվել է երկրորդ աստիճանի բարդություն ունեցող (5 բալանոց սանդղակով): Վերջին տվյալներով՝ հրդեհի տարածքը 700 քմ է, հաղորդում է BFM.RU-ն:
Դեպքի վայրում աշխատում են 20 հրշեջ-փրկարարական ջոկատներ, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:





























