Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը թշնամանք չունի Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրների նկատմամբ և նրանց հետ սերտ փոխգործակցության է ձգտում։

«Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում ես հաստատել եմ, որ մենք թշնամանք չունենք Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրների նկատմամբ։ Մենք բարձր ենք գնահատում Կատարի և Օմանի դրական դերը և շարունակում ենք երկխոսությունը Սաուդյան Արաբիայի հետ»,- X սոցիալական ցանցում գրել է Արաղչին։

Նախարարը նշել է, որ Իրանը կողմ է տարածաշրջանային անվտանգության նոր համակարգի ստեղծմանը, որը տարածաշրջանի երկրները կձևավորեն ինքնուրույն՝ առանց օտարերկրյա զինված ուժերի ներկայության։

Թեհրանը կարծում է, որ Պարսից ծոցի պետությունները պետք է ինքնուրույն ձևավորեն անվտանգության ապահովման մեխանիզմներ և ամրապնդեն միմյանց միջև համագործակցությունը։