Համահայկական բնապահպանական ճակատը ահազանգում է ՀԷԿ-երի շահագործման հետեւանքով գետերի ամբողջովին չորացման վերաբերյալ:

Ճակատի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Մեր հեծանվորդ ընկերները տեղեկացնում են, որ 2013 թ. հունիսի 23-ին գնացել էին հիանալու Կոտայքի մարզի Մեղրաձորի երբեմնի ջրառատ ջրվեժով:

Սակայն, հասնելով տեղ, նրանք ականատես են լինում, որ ջրվեժի փոխարեն մնացել է մի բարակ առու: Պատճառը պարզելու համար բարձրանում են գետի վերին հոսանքները եւ տեսնում, որ այնտեղ կառուցված է փոքր ՀԷԿ: Հասնելով ՀԷԿ-ի ջրառի կետը` նրանք ականատես են լինում, որ այն կուլ է տալիս գետի ամբողջ ջուրը եւ մտցնում խողովակի մեջ այնքան ագահորեն, որ մի գրամ ջուր անգամ չի թողնում գետին եւ բնությանը: Դիտելով սիրողական տեսանյութը, կհամոզվեք, որ իսկապես էկոլոգիական թողք ու ձկնուղի ընդհանրապես չկա, իսկ գետն ամբողջովին չորացրած է:

Հերթական անգամ ականատես ենք լինում այսպիսի աղետալի վիճակի, ինչը շահագործողների անկշտության եւ բնապահպանական վերահսկողության բացակայության արդյունք է: Հասկանում ենք նաեւ, որ ՓՀԷԿ-երի առաջ բերած բնապահպանական խնդիրները համակարգային լուծումներ են պահանջում, եւ անհրաժեշտ է անհապաղ մշակել այդ ոլորտը կարգավորող գիտականորեն հիմնավորված էկոհամակարգային եւ սոցիալ-տնտեսական չափորոշիչներ: Մեկ անգամ եւս կոչ ենք անում ՀՀ կառավարությանը անհապաղ միջոցներ ձեռք առնել այդ չափորոշիչները մշակելու ուղղությամբ, իսկ մինչ այդ դադարացնել նոր ՓՀԷԿ-երի շինարարությունը:

Կոնկրետ այս ահազանգը փոխանցում ենք բնապահպանության նախարարությանը`

հորդորելով ձեռք առնելու համապատասխան միջոցառումներ:

եսանյութը` Սամվել Հովհաննիսյանի»