Ինչպես եւ երաժիշտների մեծ մասը, այս տղաները եւս նվագում են սնունդի համար. խոսքը նվագախմբի մասին է, որը ելույթ է ունենում Թաիլանդում։ Նվագախումբն ամբողջությամբ փղերից է բաղկացած։ Կոլեկտիվն իր գործունեությունը ծավալում է 1997-ից եւ արդեն հասցրել է մի քանի ալբոմներ ձայնագրել։

Սկզբում կոլեկտիվում եղել է 5 փիղ, փոխանցում է «Vesti.Ru»-ն՝ վկայակոչելով Huffington Post-ը։ Այժմ դրա կազմում կա 14 երաժիշտ, որոնք նվագում են հատուկ իրենց համար պատրաստված գործիքների վրա։

Նվագախմբի հիմնադիր Դեյվ Սալզերի խոսքով՝ մի անգամ փղերի նվագած երաժշտությունն ԱՄՆ-ում լսել է մի երաժշտական քննադատ, որին դուր չէր եկել լսածը։ Նա ասել էր. «Սա ինչ-որ նոր ասիական խումբ է»։