Խորը եւ համապարփակ ազատ առեւտրային գոտու մասին համաձայնագիրը նվիրված է երկրի եւ կազմակերպության միջեւ առեւտրա-տնտեսական հարաբերություններին, այդ թվում՝ ընդհանուր ստանդարտների եւ ընդհանուր չափանիշների միջոցով դրանք բարելավելուն։ Այս մասին «Վեստնիկ Կավկազի» հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն։
«Ինչքանով տեղյակ եմ, փաստաթուղթը Հայաստանի եւ ԵՄ երկրների միջեւ առանց վիզայի տարածության ստեղծում չի նախատեսում»,-ընդգծել է նա։ Նրա խոսքով՝ փաստաթղթում կան հոդվածներ, որոնք պարտավորեցնում են Հայաստանին արտաքին քաղաքականության եւ սահմանների պաշտպանության հարցում համակարգել իր դիրքորոշումը ԵՄ հետ։ Դա նշանակում է, որ այն, այնուամենայնիվ դուրս է գալիս միայն տնտեսականի շրջանակներից։
«Հայաստանին միաժամանակ առաջարկվել է միանալ ինչպես Մաքսային միությանը, այպես էլ Եվրասիական միությանը։ Այդ առաջարկությանը բացասաբար են վերաբերել ԵՄ ներկայացուցիչները, որոնք հայտարարել են, որ Հայաստանը կարող է մասնակցել միայն մեկ ինտեգրացիոն նախագծի»,-հիշեցրել է Կովալեկոն՝ ընդգծելով, որ հենցեվրոպացի գործընկերներն են Հայաստանին ընտրության առջեւ կանգնեցրել։
«Նոյեմբերին Վիլնյուսում Հայաստանը կնախաստորագրի Ասոցացման մասին համաձայնագիրը եւ դրան կից Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը։ Ինչպե՞ս է հետագայում զարգանալու գործընթացը։ Իհարկե, դա արեւմտյան երկրների հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված առաջընթաց քայլ է»,-ընդգծել է նախկին դեսպանը։
«Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը զարգացնել այդ հարաբերությունները, թե Արեւմուտքին հարելու գործընթացը շարունակվելու է։ Տեսնենք՝ ինչպես կզարգանան հարաբերությունները ԵՄ հետ այդ փաստաթղթերը նախաստորագրելուց հետո»,-եզրափակել է Կովալենկոն։











