Ամերիկյան BULKELEY ռազմանավում Վրաստանի նախագահի եւ վարչապետի հարաբերությունների պարզաբանման որոշ դրվագներ ժամանակին վրիպել են լրատվամիջոցների ուշադրությունից: Հիշեցնենք, որ ամերիկյան ռազմանավում կազմակերպված ընդունելության համար երկրի բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են հարաբերություններ պարզաբանել՝ կապված Իվանիշվիլիի այն հայտարարությունների հետ, որ 2008թ իրադարձությունների համար մասամբ պատասխանատու է նաեւ Վրաստանը:
Վրաստանի նախագահը սկսել է հարցեր պարզաբանել վարչապետի հետ՝ ամերիկյան պատվիրակության ներկայությամբ
«Գրուզիա Online» գործակալությունը ներկայացրել է նավի կապիտանի եւ վարչապետի զրույցի տեսագրությունը, որտեղ երեւում է, թե ինչպես է ամերիկացի հյուրն ասում, որ նավի վրա առաջին անգամ է նախագահ լինում: Իվանիշվիլին, ի պատասխան, ասել է, որ երբ Սահակաշվիլիի պաշտոնավարությունն ավարտվի, կապիտանը կարող է նրան իր հետ տանել:











