Ֆիլիպիններում զբոսանավի եւ բեռնանավի բախման զոհերի թիվը հասել է 51-ի: 69 մարդ համարվում է անհետ կորած, հայտնում է երկրի ափային պահպանության ծառայությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր 28 զոհերի եւ 217 անհետ կորածների մասին:
Ֆիլիպիններում խորտակված նավի զոհերի թիվը հասել է 28-ի
MV Thomas Aquinas զբոսանավը Սեբու քաղաքից մայրաքաղաք Մանիլա լողալու ընթացքում օգոստոսի 16-ին բախվել էր Sulpicio Express 7 բեռնանավին:
Ֆիլիպինների ափերին զբոսանավը բախվել է բեռնատար նավին. կան զոհեր
Նավը խորտակվել էր հարվածից մի քանի րոպե անց: Sulpicio նավի անձնակազմի 38 անդամներից ոչ ոք չի տուժել։Փրկվել է 750 մարդ, հայտնում է NEWSru.com-ը:











