Ֆիլիպիններում խորտակված նավի զոհերի թիվը հասել է 28-ի, 217 մարդ դեռ համարվում է անհետ կորած, հայտնում է երկրի ափային պահպանության ծառայությունը։։
MV Thomas Aquinas զբոսանավը Սեբու քաղաքից մայրաքաղաք Մանիլա լողալու ընթացքում ճակատ առ ճակատ բախվել էր Sulpicio Express 7 բեռնանավին եւ խորտակվել 30 րոպեից էլ կարճ ժամանակահատվածում։
Ֆիլիպինների ափերին զբոսանավը բախվել է բեռնատար նավին. կան զոհեր
Ըստ ականատեսների՝ մի քանի մարդ արգելափակված են մնացել խորտակվող նավի խցիկներում։ Sulpicio նավի անձնակազմի 38 անդամներից ոչ ոք չի տուժել։
Ավելի վաղ ծովակալ Լուի Տուասոնը հայտնել էր, որ նավում 870 մարդ կար, այն դեպքում, երբ փաստաթղթերով մարդկանց թիվն ընդամենը 692 էր, ներառյալ անձնակազմի անդամները։
Նման նավերի տեղատարողությունը մոտ 900 մարդ է, այսինքն՝ նավը գերծանրաբեռնված չէր, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։





























