Ֆիլիպիններում զբոսանավի եւ բեռնանավի բախման հետեւանքով զոհերի թիվը հասել է 71-ի: Նախկինում հաղորդվել էր 51 զոհերի մասին:

Ֆիլիպիններում խորտակված նավի զոհերի թիվը հասել է 51-ի

AFP-ի աղբյուրի տվյալով` դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում:

MV Thomas Aquinas ուղեւորատար նավը Սեբու քաղաքից մայրաքաղաք Մանիլա լողալու ընթացքում օգոստոսի 16-ին բախվել էր Sulpicio Express 7  բեռնանավին եւ րոպեներ անց ջրի տակ անցել:

Ֆիլիպինների ափերին զբոսանավը բախվել է բեռնատար նավին. կան զոհեր

Sulpicio նավի անձնակազմի 38 անդամներից ոչ ոք չի տուժել: Փրկվել է 750 մարդ: