Մալայզիայում ուղեւորատար ավտոբուսի ձորն ընկնելու հետեւանքով 30 մարդ է զոհվել: Տվյալ պահին հաջողվել է փրկել 16 ուղեւորի: Այդ մասին հայտնում է Մալազիայի The Star Online թերթը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Իր հերթին AFP-ն, վկայակոչելով տեղի իշխանությունների նախնական տվյալները, հայտնել է 33 զոհերի մասին:
Ավտոբուսը Մալայզիայի լեռնային շրջանից մեկնում էր դեպի մայրաքաղաք Կուալա Լումպուր: Անհայտ պատճառներով խափանվել են արգելակները: Ավտոբուսը դուրս է թռել մայրուղուց եւ ընկել ձորը: Ենթադրվում է, որ ավտոբուսում եղել է 49 ուղեւոր:
Դեպքի վայրում աշխատում են 30 փրկարարներ եւ ոստիկաններ: Վերամբարձ կռունկների օգնությամբ նրանք դուրս են բերում տուժածներին եւ զոհերին: Ողբերգության վայրում դադարեցվել է երթեւեկությունը:











