Օգոստոսի 21-ին Թայվանին է մոտեցել «Տրամի» թայֆունը: Էպիկենտրոնում քամու արագությունը հասնում է 30 մ/վայրկյանի: Կղզում հայտարարվել է փոթորկի նախազգուշացում: Լրատվամիջոցները հայտնում են երկու զոհերի մասին:
Փոթորկի հետեւանքով կղզում տեղատարափ անձրեւներ են, հյուսիսային շրջաններում ջրհեղեղներ են սկսվել: Մեկ օր առաջ տեղի ջրամբարից ջուր են բաց թողել, հաղորդում է NTDRussian հեռուստաալիքը:
Զոհերից մեկը 71-ամյա կին է: Նա գետն է ընկել կամուրջը մոպեդով անցնելիս: Կնոջ մարմինն ավելի ուշ հայտնաբերել են փրկարարները:
Երկրորդ ողբերգական դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի Թայբեե թաղամասում: Սկուտերով 60-ամյա տղամարդը գլխով հարվածել է արգելապատնեշին:
Կղզու հյուսիսային եւ արեւելյան շրջաններում փակ են դպրոցները եւ ձեռնարկությունները:











