Հարավային եւ Հարավ-Արեւելյան Ասիայի երկրներից լուրեր են ստացվում աղետալի տարերքի զոհերի եւ փլուզումների մասին:
Պակիստանում առնվազն 139 մարդ է զոհվել եւ ավելի քան 800-ը վիրավորվել է հորդառատ անձրեւների արդյունքում առաջացած ջրհեղեղից: Ընդհանուր առմամբ, աղետից տուժել է ավելի քան 930 հազար բնակիչ, քանդվել է ավելի քան 13 հազար տուն, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Չինաստանում ջրհեղեղների հետեւանքով մահացել է 85 մարդ, ավելի քան 100-ը համարվում են անհայտ կորած: Տարերքից տուժել է ավելի քան 3 մլն 700 հազար մարդ: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում առնվազն 8 մարդ ջրհեղեղի զոհ է դարձել: Ավելի քան 300 հազար բնակիչներ տարհանվել են:











