Դպրոցական ավտոբուսի մասնակցությամբ ավտոպատահար է տեղի ունեցել ամերիկյան Քանզաս նահանգի Բոններ Սփրինգս (Bonner Springs) քաղաքում:

CNN-ը հաղորդում է, որ ավտոբուսում եղել են Քանզաս Սիթիի դպրոցներից մեկի 36 աշակերտուհի եւ վարորդը: Տեղի ժամանակով ժ. 13:00-ին մեքենան կողաշրջվել է:

Առնվազն 29 երեխա տուժել է: Չորս աղջիկների վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում, հինգի վիճակը՝ ծանր, գրում է  «Կոմսոմոլսկայա պրավդան»: Վթարի պատճառների մասին դեռ ոչինչ հայտնի չէ: