Ամերիկացի գեյ-լրագրողը Ռուսաստանում նույնասեռականների դեմ օրենքի պատճառով խափանել է Russia Today-ի եթերը:

Նրան հեռուստաալիք էին հրավիրել՝ քննարկելու Բրեդլի Մեննինգի դատավճիռը, որին դատապարտել են 35 տարով: Սակայն դրա փոխարեն նա մի քանի րոպե շարունակ իր դիրքորոշումն է հայտնել անչափահասների շրջանում նույնասեռականության վերաբերյալ քարոզչությունն արգելելու ռուսական օրենքի վերաբերյալ:

Դրանից հետո ուղիղ եթերն ընդհատվել է, իսկ հեռուստադիտողից ներողություն են խնդրել:

Ի պատասխան՝ հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր twitter-ում գրել է «Հաջորդ անգամ կկանչենք քննարկելու սեռական փոքրամասնությունների խնդիրները, իսկ առայժմ՝ հաջղությունն»,-նշել է նա, փոխանցում է BFM.RU-ն: