Մեծբրիտանացի իննամյա զարմուհիներ Ռոուզ Փաուելը եւ Ֆլեյմ Բրյուերը ռեկորդ են սահմանել եւ դարձել 160կմ/ժ արագությամբ թռչող ինքնաթիռի թեւին օդ  բարձրացած  ամենաերիտասարդ աղջիկները:

Այս վտանգավոր ժամանցը կոչվում է վինգ-ուոքինգ: Դրա ժամանակ էքստրեմալները օդ են բարձրանում հատուկ ճոպաններից բռնված, որոնք օդանավի թեւի վրա քայլելու եւ տարբեր մանեւրներ կատարելու հնարավորություն են տալիս:

Աղջիկների խոսքով` իրենք այդ խիզախ արաքին դիմել են հանուն իրենց մտերիմ ընկեր Էլի Քրոսլիի, որը Դյուշենի մկանային դիստրոֆիայով է տառապում:

Աղջիկները օգնության համար դիմել են օդաչու պապին: Տարեց տղամարդ Վիկ Նորմանը հաճույքով օգնել է թոռնուհիներին` առաջարկելով Սիրենչեստր քաղաքի երկինք բարձրանալ իր կրկնաթեւ օդանավով, հայտնում է Life News-ը:

«Դժվար է բառերով արտահայտել այն զգացողությունները, որոնք ունենում ես երկինք բարձրանալիս: Ես ինձ թռչուն էի պատկերացնում: Ճիշտն ասած, ինչ-որ մի պահ վախ զգացի, բայց շուտով ինձ հավաքեցի եւ շարունակեցի հաճույք ստանալ», - ասել է Ռոուզը: Ֆլեյմ Բրյուերը եւս պատմել է տպավորությունները` ասելով, որ թռչնային թռիչքի բարձրությունից տները Lego-ից պատրաստված տնակներ էին հիշեցնում: