Ամերիկացի լուսանկարիչ Բեն Գարվինը փորձել է պատասխանել ընկերների այն հարցին, թե ինչ է նա անում, երբ հավերժացնում է այլոց պատկերները: Դրա համար նա օգտվել է տեսախցիկից: Արդյունքը բավականին անսպասելի էր: Տեսագրությունը YouTube-ում ավելի քան 800 000 դիտման է արժանացել:

«Կախարդական մորուք» կոչվող տեսագրությունում նա առանց սափրվելու եւ խիտ մորուքով է: Մոնտաժի միջոցով նա դեմքի այդ հատվածով զանազան հնարքներ է կատարում՝ ձեռնածություն սանրերով, մորուքի մեջից տարբեր առարկաների դուրսբերում եւ այլ, փոխանցում է NEWSru.com-ը:

Այն մասին, որ տեսագրությունը մեծ հաջողություն է ունենալու, լուսանկարիչը գուշակել է իր յոթամյա որդու արձագանքից: