Մեծ Բրիտանիայի 52-ամյա բնակիչ Մեթ Մքքունը ստեղծել է աշխարհում սուպերմարկետի ամենաարագ ընթացող սայլակը: Համացանցում նա հրապարակել է հերթական ռեկորդի տեսանյութը. իր տրանսպորտի տարօրինակ միջոցի արագությունը նա հասցրել է մինչեւ 113կմ/ժ-ի:
Որպեսզի իր սայլակը «ռեակտիվ» դարձնի, նրա վրա մոտոցիկլի եւ ուղղաթիռի շարժիչ է տեղադրել: Մրցարշավային ավտոմեքենայի անվադողերը մի փոքր ավելացրել են դիմացկունությունը: Տարօրինակ սայլակի փորձարկումը ընթացել է բրիտանական Էլվինգտոն քաղաքի օդանավակայանում, հաղորդում է NEWSru.com-ը:
Մքքոունը հայտ է ներկայացրել Գինեսի ռեկորդների գրքին, որպեսզի նրա ներկայացուցիչները գրանցեն իր ձեռքբերումները: Խանութի սայլակի կառավարման իր նախորդ ռեկորդը բրիտանացին գրանցել էր հուլիսին՝ իր կողմից ստեղծված տրանսպորտային միջոցի արագությունը հասցնելով 72.4 կմ/ժ-ի:











