Բոլիվիայի բանտում խռովություն է սկսվել, սպանվել է 29 մարդ, 60-ը վիրավորվել են: Տուժածները գտնվում են հիվանդանոցում: Նրանց մեծ մասը ծանր վիրավոր է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Կոմսոմոլսկայա պրավդան», վկայակոչելով AP-ն, հայտնում է 30 զոհերի մասին, որոնց շարքում կա մեկ երեխա: Բանտում իրենց բանտարկյալ ծնողներից ոչ հեռու պահվող մյուս երեխաներին տարհանել են:

Սանտա Կրուս նահանգի գաղութում ծագած խռովությունների պատճառը դարձել են գաղութում ազդեցության ոլորտները կիսելու համար բանտարկյալների հարաբերություններ պարզելը: Ոմանք կենցաղային գազի բալոններ են օգտագործել` որպես կռվի զենք, տեղի ունեցած պայթյունն էլ ուժեղ հրդեհ է առաջացրել:

Դա տեղի է ունեցել կեսգիշերին մոտ, երբ բանտարկյալների մեծ մասը քնած է եղել, հայտնում է ՆՏՎ-ն: Ուժեղ հրդեհ է սկսվել, բանտարկյալներից շատերը ողջ-ողջ այրվել են:  Բանտարկյալներին հանդարտեցնել եւ հրդեհը մարել հաջողվել է միայն չորս ժամ անց: