Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհները հասել են Յոսեմիթի այգի։ Սան Ֆրանցիսկոյում արտակարգ դրություն է հայտարարվել։ Նման որոշում նահանգապետ Ջերրի Բրաունը կայացրել է, երբ հրդեհի մակերեսը գերազանցել է 500 քկմ-ն։
Նահանգի իշխանությունները հայտարարում են, որ կրակը սպառնում է Սան Ֆրանցիսկոյի էլեկտրակայաններին, ինչպես նաեւ ջրամբարին, որը 85%-ով բավարարում է Սան Ֆրանցիսկոյի բնակչության կարիքները, հայտնում է utro-ru-ն։
Ավելի վաղ հրշեջ ծառայությունը հայտնել էր, որ հրդեհի դեմ պայքարին խոչընդոտում է այգու բարդ տեղանքը։
Յոսեմիթին ԱՄՆ-ի առավել հայտնի զբոսաշրջային վայրերից է, որն ամեն ամառ մոտ 15 հազար զբոսաշրջիկների է հյուրընկալում։ Այգում 150-ից ավելի հազվագյուտ բուսատեսակներ կան, հիմնականում՝ փշատերեւ ծառեր։











