Իտալական Լեչչե նահանգի Ապուլիա շրջանի բնակիչը դաժան հաշվեհարդար է տեսել երեք փոքր շնիկների հետ: Նրա արարքը գրանցել են հսկող տեսախցիկները, գրում է Lifenews-ը:

55-ամյա տղամարդը երեկոյան վազքի ժամանակ արդյունաբերական պահեստի մոտ հանդիպել է թափառող կենդանիներին:

Կադրերում տեսանելի է, թե ինչպես է իտալացին վազելով մոտենում անպաշտպան շնիկներին եւ նրանց հերթով նետում պատից այն կողմ:

Ավելի ուշ տղամարդը բացատրել է, որ իրեն հունից հանել է շների անդադար հաչոցը:

Ըստ ոստիկանության՝ հանցագործին հայտնաբերել եւ  ինքնությունը ճշտել հաջողվել է տեսագրության շնորհիվ: Կատարվածից անմիջապես հետո ոստիկանները կալանավորել են չարագործին:

Միջադեպի հետեւանքով  բոլոր երեք շնիկներն էլ լուրջ վնասվել են: Կատարվածից մի քանի օր անց  կենդանիներն իրենց լավ են զգում: Պահեստի աշխատողները նրանց պահելու ցանկություն են հայտնել: