Մեքսիկայում երկաթուղային վթարի հետեւանքով 5 մարդ զոհվել, 20-ից ավելին ծանր վիրավորվել են: Պատահարը տեղի է ունեցել Տաբասկո նահանգի հարավարեւելյան հատվածում: Բեռնատար գնացքը, որի տանիքին Կենտրոնական Ամերիկայի երկրներից եկած մոտ 300 ապօրինի ներգաղթյալներ կային Ուիմանգիլյո շրջան տանող ճանապարհային բարդ տեղանքում ընկել է ռելսերից:
Վթարից տուժածների մեծ մասնը Հոնդուրասի քաղաքացիներ են, նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց մի մասը ծանր վիճակում է:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում է, որ Կենտրոնական Ամերիկայից ներգաղթյալները հաճախ են ճանապարհորդում ապրանքատար գնացքների վագոնների տանիքներին, որոնք մեկնում են Մեքսիկայի հարավից հյուսիս: Այսպիսով նրանք փորձում են ապօրինի հասնել ԱՄՆ-ի տարածք` ավելի լավ կյանքի փնտրտուքով:











