Տոկիոյի 27-ամյա բնակիչը ամեն օր հագնում է «Power rangers» սերիալի կերպարներից մեկի կանաչ հագուստն ու սկսում բարեգործություններ կատարել մետրոյի մոտակա կայարանում:
Ի տարբերություն սերիալի հերոսների՝ երիտասարդը չի պայքարում այլմոլորակայինների դեմ, անգամ հանցագործենրի չի փրկում: Նա պարզապես օգնում է թոշակառուներին եւ կանանց բարձրացնել իրենց ծանր պայուսակները, հաղորդում է «Vesti.Ru»-ն՝ վկայակոչելով Huffington Post-ը:
Ճապոնական ավանդույթների համաձայն՝ եթե մեկն օգնություն է ցուցաբերում, պետք է նույն կերպ պատասխանել նրան: Հենց այդ պատճառով երիտասարդը երբեք չի ներկայանում եւ անգամ մտադիր է անշահախնդիր «հերոսների» ջոկատ հիմնադրել:











